27.09.2016|
12:00
Մեր գյուղի կենտրոնում կային չորս բնակելի պետական շենքեր, կինոյի շենքը ու նրա դիմաց ադմինիստրատիվ, պետական, անունը չեմ ուզում տալ, թե ում շենքը: Սա մեր գյուղի քաղաքն էր, ու մեր գյուղի թաղեցի երեխաները չէին սիրում մեր գյուղի քաղաքացի երեխաներին, այսինքն` մեզ՝ շենքեցիներիս: Այդպես էլ անվանում էին՝ «շենքեցիներ»: